Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Եմենի ապստամբները պատրաստ են բանակցել

Եմենի ապստամբները պատրաստ են բանակցել
06.04.2015 | 12:52

Հութիների Անսար Ալա շարժման ներկայացուցիչ Սալիհ Ալ-Սամմադը հայտարարել է խաղաղ բանակցություններ սկսելու պատրաստակամության մասին, երբ Սաուդյան Արաբիան դադարեցնի ավիահարվածներ հասցնել, տեղեկացնում է Reuters-ը։
Նրա խոսքով՝ խմբավորումը ցանկանում է, որ բանակցությունների ընթացքին հետևեն «ոչ ագրեսիվ» կողմերը։ «Մենք ագրեսիան դադարեցնելուց բացի ուրիշ պահանջ չունենք։ Նշված ժամանակ մենք պետք է նստենք բանակցությունների սեղանի շուրջ, ցանկացած միջազգային և տարածաշրջանային կողմ, որն ագրեսիվ չի տրամադրված եմենյան ժողովրդի հանդեպ, կարող է հետևել բանակցությունների ընթացքին»,- ասել է նա։ Նա առաջարկել է բանակցությունները հեռարձակել հեռուստատեսությամբ, որպեսզի Եմենի ժողովուրդը տեսնի, թե ով է խոչընդոտում կոնֆլիկտի հաղթահարմանը և նշել է, որ հութիները դեմ են նախագահ Աբդ Ռաբու Մանսուր Հադիի վերադարձին: Ապրիլի 2-ին Սաուդյան Արաբիայում գտնվող նախագահի օգնական Ահմեդ Ավադ բեն Մուբարաքը հայտարարել էր, որ նախագահը ապստամբների հետ չի բանակցի, քանի դեռ նրանք վայր չեն դրել զենքը: Մարտի վերջին Եմենում իրավիճակը կտրուկ սրվեց, երբ Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ կոալիցիոն ուժերը սկսեցին «Վճռականության փոթորիկ» ռազմական օպերացիան ապստամբների և նախկին նախագահ Ալի Աբդալա Սալեհի կողմնակիցների դեմ՝ նախագահ Աբդ Ռաբու Մանսուր Հադիի խնդրանքով, որ ստիպված էր եղել լքել երկիրը:

Դիտվել է՝ 2065

Մեկնաբանություններ